ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 7190 ՎԵՏԵՐԱՆՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 7190 ՎԵՏԵՐԱՆՆԵՐ

  • 08-05-2007 18:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ներկայումս ապրում են Հայրենական պատերազմի 7190 վետերաններ, որոնցից մօտ 6300-ը հաշմանդամներ են: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչութեան պետի տեղակալ Անահիտ Գեւորգեանը: Նա նշեց, որ վետերանների կենսաթոշակի միջին չափը կազմում է 20 հազար դրամ (մօտ 56 ԱՄՆ դոլար): Բացի այդ, «Հայրենական պատերազմի վետերանների» մասին ՀՀ օրէնքի համաձայն, բոլոր վետերանները ստանում են ամենամսեայ պատվովճար` 10000 դրամ, իսկ 2004թ.-ից որոշ արտօնութիւնների փոխարէն` 3800-5700 դրամ օգնութիւն: Ա.Գեւորգեանը նշեց, որ վետերանները բնակվարձի, աղբահանութեան, ռադիոյի եւ հեռախօսի բաժանորդային վարձավճարները մուծում են 50%-ի չափով: Նրանք նաեւ օգտւում են անվճար բժշկական օգնութիւն, դեղորայք, անհրաժեշտութեան դէպքում առողջարանային անվճար ուղեգիր ստանալու, ինչպէս նաեւ ԱՊՀ երկրների տարածքում տարին մէկ անգամ անվճար երթեւեկելու արտօնութիւններից:
  -   Հասարակութիւն