ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՈԳԵՎՈՐԻՉ ԵՆ<br /> ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՈԳԵՎՈՐԻՉ ԵՆ
ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 04-05-2007 20:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանը մայիսի 4-ին ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին, շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին եւ աշխարհի գաւաթակիր Լեւոն Արոնեանին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսեանը: Ողջունելով ժամանակակից շախմատային աշխարհի երկու ուժեղագույնների աննախադէպ մրցամարտի Հայաստանում անցկացումը, ՀՀ նախագահը յաջողութիւն է մաղթել նրանց եւ ցանկութիւն յայտնել, որ նման մրցախաղերը դառնան աւանդական: Ռ.Քոչարեանի խօսքերով, հայ շախմատիստների վերջին շրջանի փայլուն յաջողութիւնները, միմեանց յաջորդող յաղթանակները ոգեւորիչ օրինակ են դարձել շատերի համար եւ մեծացել է ձգտումը դէպի շախմատը:
  -   Սպորտ