ԴԱՏԱԽԱԶՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԷՆՔՈՎ ԱՅՆ ԿԶՐԿՈՒԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ<br /> ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՅԹԻՑ ԵՎ ԿԴԱԴԱՐԻ ԼԻՆԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ<br />


ԴԱՏԱԽԱԶՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԷՆՔՈՎ ԱՅՆ ԿԶՐԿՈՒԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՅԹԻՑ ԵՎ ԿԴԱԴԱՐԻ ԼԻՆԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ

  • 03-05-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Դատախազութեան մասին» ՀՀ օրէնքով կատարուված փոփոխութիւնները կարող են էապէս նուազեցնել կոռուպցիոն ռիսկերը հենց դատախազութեան համակարգում: Այս մասին «Ֆեմիդա» հասարակական կազմակերպութեան կողմից հրաւիրուած մայիսի 2-ի քննարկմանը նշեց ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելեանը: Դատախազութեան մասին նոր օրէնքը ուժի մէջ է մտել մայիսի 1-ից, սակայն այն լիովին գործադրելու համար անհրաժեշտ է ընդունել շուրջ 50 իրաւական նորմատիվ ակտեր, այդ թւում, փոփոխութիւններ Քրէական դատաւարութեան օրէնսգրքում: Օրէնքի մի մասը ուժի մէջ է մտնելու յունիսի 1-ից, միւս մասը դեկտեմբերի 1-ից եւ օրէնքն ամբողջութեամբ` 2008թ-ի յունվարի 1-ից: Նոր օրէնքով նախատեսուած հիմնական փոփոխութիւնը այն է, որ քննչական ապարատը դուրս է գալու դատախազութեան համակարգից: 2007թ-ի դեկտեմբերի 1-ից դատախազութիւնը այլեւս քննություն չի իրականացնելու: Քննչական գործառոյթից հրաժարումը, ըստ Գ. Դանիելեանի, նպատակ ունի աւելի ուժեղացնել հետաքննութեան եւ նախաքննութեան նկատմամբ հսկողութիւնը: «Դատախազութեան մասին» նոր օրէնքով յստակօրէն ամրագրուել է, որ քրէական հետապնդումը դատախազի բացառիկ իրաւունքն է, այսինքն մեղադրանքը առաջադրում է միայն դատախազը: Նոյն դատախազը նաեւ հսկողութիւն է իրականացնում հետաքննութեան եւ նախաքննութեան նկատմամբ, ապա մեղադրանքը պաշտպանում դատարանում: Այս նոր սկզբունքը արդէն իսկ սկսել է փորձնական կարգով կիրառուել Հայաստանի տարբեր համայնքներում, իսկ 2007թ-ի յունվարի 1-ից «միեւնոյն դատախազի» սկզբունքը գործում է հանրապետութեան դատախազութեան բոլոր մարմիններում: Օրէնքով փոփոխութիւն է նախատեսւում նաեւ դատախազութեան կողմից իրականացyող պետական շահերի պաշտպանութեան գործընթացում: Այսուհետ միջազգային արբիտրաժներում գոյքային վեճերով Հայաստանի Հանրապետութիւնը կներկայացուի դատախազութեան կողմից: Օրէնքով դատախազութիւնը դադարում է կենտրոնացուած համակարգ լինել. այսուհետ վերադաս դատախազը կարող է ցուցումներ տալ միայն իր անմիջական ենթակայության տակ գտնուող դատախազին, վերջինս դրանք կարող է չկատարել, եթէ դրանք անօրինական կամ անհիմն են: Ընդ որում, դատախազը կարող է բողոքարկել վերադասի անհիմն ցուցումները, իսկ անօրինական ցուցումները բողոքարկել պարտաւոր է: Օրէնքով էական փոփոխութիւններ են կատարուել համակարգում կադրային նշանակումների հարցում. ՀՀ գլխաւոր դատախազին ՀՀ Նախագահի ներկայացմամբ ընտրում է ԱԺ-ն, իսկ գլխաւոր դատախազի տեղակալներին` ՀՀ գլխաւոր դատախազի ներկայացրած թեկնածություններից նշանակում է ՀՀ Նախագահը: Դատախազներին զբաղեցրած պաշտօնից հեռացնելու լիազօրութիւն այլեւս ՀՀ գլխաւոր դատախազին վերապահուած չէ: Դատախազները կարող են զբաղեցրած պաշտօնից հեռացուել եւ իսկ նոր թեկնածուները` նշանակուել միայն Դատախազութեան համակարգում գործող էթիկական եւ որակաւորման յանձնաժողովների եզրակացութեան հիման վրայ:
  -   Հասարակութիւն