«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՈՒՍՏՐԱԼԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ<br /> ԱՋԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԵԼ Է ՆՈՐՔԻ «ՄԱՆԿԱՆ ՏԱՆ» ՏԱՆԻՔԸ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՈՒՍՏՐԱԼԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
ԱՋԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԵԼ Է ՆՈՐՔԻ «ՄԱՆԿԱՆ ՏԱՆ» ՏԱՆԻՔԸ

  • 03-05-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Աուստրալիայի տեղական մարմնի աջակցութեամբ վերանորոգուել է Երեւանի «Մանկան տան» տանիքը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին հիմնադրամի Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, տանիքը չէր նորոգուել 1984թ.-ից, վնասուած էին եզրային ծածկերը: Բացի այդ, 2006թ.-ին հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան ափի (Նյու-Եորք) տեղական մարմնի աջակցութեամբ (բարերար Յակոբ Գիրիթլյան) մանկատունն ապահովել է բնական գազով աշխատող ջեռուցման համակարգով:
  -   Հասարակութիւն