Գուրգէն Եղիազարեանն. Տիգրան Սարգսեանը թող գնայ իրեն կախի, որ երկիրը 176-րդ տեղում է


Գուրգէն Եղիազարեանն. Տիգրան Սարգսեանը թող գնայ իրեն կախի, որ երկիրը 176-րդ տեղում է

  • 08-07-2011 14:15:26   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Միջին քաղաքացի հայն օրէցօր աւելի վատ է ապրում եւ պատճառը` երկրում գերիշխող մոնոպոլիստական, «շնացած, կատաղած» կապիտալիզմն է,- յուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց Հայաստանի նախկին Ազգային անվտանգութեան պետական վարչութեան պետի տեղակալ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգէն Եղիազարեանն, ընդգծելով, որ համատարած աղքատ բնակչութեան ֆօնի վրայ միայն մօտ 3 տոկոսն է բարգաւաճում։ Գ.Եղիազարեանը վկայակոչեց «Ֆորբս» ամերիկեան հեղինակաւոր ամսագրի հրապարակած վարկանիշային տուեալներն, ըստ որոնց Հայաստանի տնտեսութիւնը վատերից մէկն է աշխարհում։ «Իսկ ուր մնաց «Հարաւային Կովկասի տնտեսական վագրը, զարգացող ընձառիւծը, որը վանդակից հզօրագոյն թռիչքով կը հասնի Եւրոպայի կենտրոնը»,- ասաց նա։ Բանախօսի առաջարկութիւնն է, որպէսզի «մեր վարչապետ Տիգրան Սարգսեանը գնա իրեն կախի, որ երկիրը 176-րդ տեղում է, եթէ նամուս ունենա, ընդհանրապէս չի երեւայ, դուրս չի գայ, ներողութիւն կը խնդրի, կգնա։ Կը գնայ, կը պրծնենք՝ մենք էլ կը պրծնենք, հանրապետականներն էլ կը պրծնեն իրենց ապրանքից»,- յայտարարեց նա։ Ըստ Գ.Եղիազարեանի, ստեղծուած իրավիճակից դուրս գալու միակ միջոցը ընտրախախտումներից զերծ, արդար արտահերթ ընտրութիւնների անցկացումն է։
  -   Տնտեսութիւն