ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ 95 ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ «ՄԱՐՇԱԼ<br /> ԲԱՂՐԱՄԵԱՆ» ՄԵԴԱԼՆԵՐ <br />


ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ 95 ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ «ՄԱՐՇԱԼ
ԲԱՂՐԱՄԵԱՆ» ՄԵԴԱԼՆԵՐ

  • 02-05-2007 19:33:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի 62-րդ եւ Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի կապակցութեամբ մարշալ Բաղրամեանի մեդալներով պարգեւատրուեցին պատերազմի 95 վետերաններ: Եվս 24 բժիշկներ նոյն պարգեւին արժանացան ղարաբաղեան պատերազմում եւ Հայաստանի սահմանների պաշտպանութեան գործում ունեցած ներդրման համար: Մայիսի 2-ին Երեւանի «Արնո Բաբաջանեան» համերգասրահում պարգեւները նրանց յանձնեց ՀՀ պաշտպանութեան նախարար Միքայէլ Հարությույանը: «62 տարի առաջ հայ զինվորը այլ ազգերի զինվորների հետ միասին յաղթանակ տարաւ ֆաշիզմի դէմ պայքարում: Նրանք քիչ են մնացել, եւ մենք պէտք է գնահատենք նրանց սխրանքը, քանի որ նման գնահատանքը շատ թանկ է նրանց համար»,- լրագրողների հետ զրոյցում նշեց Մ.Հարութույանը: Միաժամանակ նախարարը նշեց, որ վետերաններն ունեն սոցիալական խնդիրներ, եւ դա կապուած է երկրի տնտեսութեան ընդհանուր խդիրների հետ: Սակայն, ինչպէս հաւաստիացրեց Մ.Հարութույանը, պետութիւնը միշտ էլ կգտնի հնարաւորութիւն օգնելու նրանց:
  -   Հասարակութիւն