ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ, ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԳԻՏՈՒԹԵԱՆԸ ՅԱՏԿԱՑՒՈՂ<br /> ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԱՐԷՑՏԱՐԻ ԿԱՒԵԼԱՆԱՆ<br />


ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ, ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԳԻՏՈՒԹԵԱՆԸ ՅԱՏԿԱՑՒՈՂ
ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԱՐԷՑՏԱՐԻ ԿԱՒԵԼԱՆԱՆ

  • 28-04-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տարէցտարի աւելացող պետական բիւջէում համապատասխանաբար աւելանալու են նաեւ գիտութեան համար նախատեսուած ծախսերը: Այս մասին ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի ղեկավարութեան, գիտական կազմակերպութիւնների տնօրէնների եւ գիտական հասարակայնութեան ներկայացուցիչների հետ ապրիլի 28-ի հանդիպմանը յայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը: Նա կարեւորել է տնտեսութեան մէջ արդիւնաւէտ գիտական առաջարկների ներդրման շնորհիւ լրացուցիչ միջոցերի ներգրաւումը եւս: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում գիտնականնները վարչանպետին են ներկայացրել իրենց տեսակետները ԳԱԱ-ի կարգավիճակի, գիտութեան զարգացման հարցում ակադեմիայի դերի եւ նշանակութեան, գիտութեան ֆինանսաւորման, տնտեսութեան տարբեր բնագաւառներում գիտութեան արդիւնքների ներդրման, գիտութիւն-արտադրութիւն կապի ամրապնդման, գիտութեան զարգացման նպատակով օրենսդրական նպաստաւոր դաշտի ստեղծման, գիտութեամբ զբաղուող երիտասարդներին հնարավորինս խրախուսման եւ մի շարք այլ խնդիրների վերաբերեալ: Առաջարկութիւնների մեծ մասը ուղղակիօրէն կապուած էր ֆինանսական միջոցների յատկացման կամ արդէն իսկ արուած յատկացումների աւելացման հետ: Այդ կապակցութեամբ Վարչապետը նշել է, որ գիտութիւնը միշտ էլ եղել է պետութեան ուշադրութեան կենտրոնում: Պարզապէս, ըստ Ս.Սարգսեյանի, պետական միջոցներն այսօր միշտ չէ, որ հնարաւորութիւն են ընձեռում ամենատարբեր բնագաւառներում առկայ բազմաթիւ ու բազմաբնոյթ խնդիրները կարճ ժամկէտում եւ ամբողջութեամբ լուծելու: Վարչապետը հանդիպման մասնակիցներին վստահեցրել է, որ մշտական ուշադրութեան կենտրոնում է պահելու գիտութեան հետ կապուած խնդիրները:
  -   Հասարակութիւն