ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑ ԱՋԱՓՆԵԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ<br /> ՏԻՉԻՆԱ ՓՈՂՈՑԻ ԳՕՏԻԱՒՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ<br />


ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑ ԱՋԱՓՆԵԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ
ՏԻՉԻՆԱ ՓՈՂՈՑԻ ԳՕՏԻԱՒՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

  • 28-04-2007 16:23:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան Փորձաքննության յանձնաժողովի ապրիլի 28-ի նիստում քննարկվեց Երեւանի գլխաւոր յատակագծով նախատեսուած Աջափնեակ համայնքի Տիչինա փողոցի գօտիաւորման նախագիծը: Ինչպէս նշեց նախագծի գլխաւոր ճարտարապետ, հեղինակային խմբի ղեկավար Արտյոմ Ալոյեանը, յետագայում կփորձաքննվեն նաեւ միւս համայնքների գօտիաւորման նախագծերը: Ա.Ալոյեանի կարծիքով, նախագիծը կարեւորւում է նրանով, որ այս հատուածով են անցնելու մայրուղային ճանապարհները, որոնք շրջանցում են Կենտրոն համայնքը եւ քաղաքը կապում Էջմիածնի խճուղու հետ: Նիստի ընթացքում առաջարկուեց աւելացնել նախագծով նախատեսուած կանաչ տարածքները, առաւել հետեւողական լինել արդիւնաբերական ձեռնարկութիւնների կողմից արտանետած կեղտաջրերի մաքրման հարցում: Բնապահպանութեան նախարար Վարդան Այվազեանը կարեւորեց նաեւ գիւղատնտեսական նշանակութեան հողատարածքների բերրի շերտի պահպանումն ու յետագայ օգտագործումը: Ըստ նրա, այդ շերտը ձեւաւորւում է 50-100 տարուայ ընթացքում, ուստի լայնածաւալ շինարարութեան պայմաններում այդ արժէքաւոր ռեսուրսի կորուստն անթոյլատրելի է: Նախարարը առաջարկեց ճանապարհների եզրերին գտնուող մրգատու ծառերը, որոնց պտուղները ուտելու համար պիտանի չեն եւ դառնում են արտանետումների թիրախ, փոխարինել աղմուկը նվազեցնող, փոշին կլանող յատուկ նշանակութեան ծառատեսակներ:
  -   Հասարակութիւն