ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑ ԱՋԱՓՆԵԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ
ՏԻՉԻՆԱ ՓՈՂՈՑԻ ԳՕՏԻԱՒՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
28-04-2007 16:23:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Բնապահպանութեան
նախարարութեան Փորձաքննության յանձնաժողովի ապրիլի 28-ի նիստում
քննարկվեց Երեւանի գլխաւոր յատակագծով նախատեսուած Աջափնեակ
համայնքի Տիչինա փողոցի գօտիաւորման նախագիծը: Ինչպէս նշեց նախագծի
գլխաւոր ճարտարապետ, հեղինակային խմբի ղեկավար Արտյոմ Ալոյեանը,
յետագայում կփորձաքննվեն նաեւ միւս համայնքների գօտիաւորման
նախագծերը: Ա.Ալոյեանի կարծիքով, նախագիծը կարեւորւում է նրանով, որ
այս հատուածով են անցնելու մայրուղային ճանապարհները, որոնք
շրջանցում են Կենտրոն համայնքը եւ քաղաքը կապում Էջմիածնի խճուղու
հետ:
Նիստի ընթացքում առաջարկուեց աւելացնել նախագծով նախատեսուած
կանաչ տարածքները, առաւել հետեւողական լինել արդիւնաբերական
ձեռնարկութիւնների կողմից արտանետած կեղտաջրերի մաքրման հարցում:
Բնապահպանութեան նախարար Վարդան Այվազեանը կարեւորեց նաեւ
գիւղատնտեսական նշանակութեան հողատարածքների բերրի շերտի
պահպանումն ու յետագայ օգտագործումը: Ըստ նրա, այդ շերտը
ձեւաւորւում է 50-100 տարուայ ընթացքում, ուստի լայնածաւալ
շինարարութեան պայմաններում այդ արժէքաւոր ռեսուրսի կորուստն
անթոյլատրելի է: Նախարարը առաջարկեց ճանապարհների եզրերին գտնուող
մրգատու ծառերը, որոնց պտուղները ուտելու համար պիտանի չեն եւ
դառնում են արտանետումների թիրախ, փոխարինել աղմուկը նվազեցնող,
փոշին կլանող յատուկ նշանակութեան ծառատեսակներ: