ԳԻՒՄՐԻՈՒՄ ՍԿՍՈՒԵԼ Է ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ<br />


ԳԻՒՄՐԻՈՒՄ ՍԿՍՈՒԵԼ Է ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

  • 27-04-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիւմրիում սկսուել է ֆիքսուած հեռախօսակապի նոր բաժանորդային ցանցի կառուցումը, որը նախատեսուած է 20 հազար բաժանորդների համար: Ինչպէս տեղեկացնում են «արմէնտել»-ից, նոր ցանցը կապի ժամանակակից ծառայութիւններից օգտուելու հնարաւորութիւն կնձեռնի Գիւմրիի բոլոր բնակիչներին եւ կազմակերպություններին: Նշւում է նաեւ որ Գիւմրիի բաժանորդային ցանցը երկրաշարժից յետոյ զգալի վնասներ է կրել եւ գտնւում է ոչ բաւարար վիճակում: Գիւմրիի քաղաքային ցանցի կառուցումը քանիցս ներառվել է «արմէնտել»-ի զարգացման ծրագրերի մէջ, սակայն տարբեր պատճառներով յետաձգվել է: Ցանցի կառուցման աշխատանքների առաջին փուլը նախատեսւում է աւարտել 2007թ.-ի վերջում, իսկ երկրորդը` 2008թ.-ի երրորդ եռամսյակի աւարտին: Համապատասխանաբար երկու փուլերով կընթանան նաեւ բաժանորդային հեռախօսագծերի վերամիացման աշխատանքները: Նշւում է, որ մօտ մէկ տարի առաջ Գիւմրիում շահագործման յանձնուած «Ալկատել» կայանը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ ունի 32 000 հեռախոսահամարի տարողութիւն:
  -   Տնտեսութիւն