ԵՐԵՒԱՆԻ «ՅԱՂԹԱՆԱԿ» ԿԱՄՐՋԻ ՎՐԱՅ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ<br /> «ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՐԶՈՒՄ»<br />


ԵՐԵՒԱՆԻ «ՅԱՂԹԱՆԱԿ» ԿԱՄՐՋԻ ՎՐԱՅ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ
«ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՐԶՈՒՄ»

  • 19-04-2007 16:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 19-ին Երեւանի «Յաղթանակ» կամրջի վրայ տեղի է ունեցել այսպէս կոչուած «յարաբերութիւնների պարզում», որի հետեւանքով կամրջով երթեւեկութիւնը կարճ ժամանակով փակուել է: Այս միջադէպի մասին պաշտօնական տեղեկություն ստանալ դեռեւս չի յաջողուել: Յիշեցնենք, որ նոյն օրը մէկ այլ միջադէպ է արձանագրուել Երեւան քաղաքի երկաթգծի կայարանի մերձակայքում` «Վստրեչ» կոչւող վայրում. այստեղ անյայտ անձանց միջեւ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Իրավապահ մարմիններից դեռեւս որեւէ տեղեկություն չի ստացուել այն մասին, թէ արդեօ՞ք այդ միջադէպերը որեւէ կերպ կապուած են 23 օր յետոյ Հայաստանում անցկացուելիք խորհրդարանական ընտրութիւնների հետ:
  -   Հասարակութիւն