ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՈՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՒ<br /> ՏԱՐԵՎԵՐՋ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԷՏՔ Է ԳՐԱՆՑՈՒԵՆ ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ<br />


ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՈՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՒ
ՏԱՐԵՎԵՐՋ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԷՏՔ Է ԳՐԱՆՑՈՒԵՆ ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

  • 16-04-2007 17:53:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԾԱՂԿԱՁՈՐ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում առողջութեան առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգում ապրիլի 1-ից սկսուել են բնակչութեան գրանցման համակարգի ներդմանն ուղղուած աշխատանքները: Դրա շնորհիւ իւրաքանչիւր քաղաքացի հնարաւորութիւն կունենայ ընտրել իր ԱԱՊ բժշկին: Նոր համակարգի շրջանակներում բնակիչները կարող են գրանցուել ընտանեկան բժիշկների, թերապեւտների, իսկ անչափահասները` մանկաբույժների մօտ: Ինչպէս ապրիլի 13-ին Ծաղկաձորում կազմակերպուած սեմինարի ժամանակ յայտնեց ՀՀ Առողջապահութեան նախարարութեան Առողջութեան բարեփոխման եւ բնակչութեան գրանցման թիմի ղեկավար Գայեանէ Ղարագեբակյանը, եթէ քաղաքացիները մինչեւ տարեվերջ չգրանցվեն, ապա կզրկուեն անվճար ամբուլատոր ծառայութիւններ ստանալու հնարաւորութիւնից: Ըստ նրա, համակարգը կներդրուի փուլերով. ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը բնակիչն ԱԱՊ իր բժշկին կընտրի այն բուժհաստատությունից, որտեղ նա ներկայումս սպասարկւում է, իսկ հոկտեմբերից 1-ից` ցանկությամբ դէպքում կարող է տարին 2 անգամ փոխել բժշկին: Նախարարութեան Առաջնային բուժօգնութեան բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշեանը նշեց, որ տարէցտարի աճում են ԱԱՊ համակարգին պետբիւջէից յատկացւող գումարները: Այսպէս, եթէ 2005թ.-ին յատկացուել էր 9,3 մլրդ դրամ, ապա 2007թ.-ին` 16,726 մլրդ դրամ (մօտ 46,5 մլն ԱՄՆ դոլար):
  -   Հասարակութիւն