ԵՒՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ<br /> 10 ՄԱՐԶԻԿ-ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
10 ՄԱՐԶԻԿ-ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐ

  • 13-04-2007 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ապրիլի 16-ին կմեկնարկի Եւրոպայի ծանրամարտի առաջնութիւնը: Հայաստանի մարզական դրօշի պատիւը կպաշտպանեն Արսէն Թամրազեանը (62 կգ), Տիգրան Մարտիրոսեանը (69 կգ), Արա Խաչատրեանը եւ Գեւորգ Դավթեանը (2-ն էլ 77 կգ), Ռաֆիկ Չախոեանը (105 կգ, բոլորն էլ` Գիւմրի), Արա Մելքոնեանը (85 կգ, Երեւան) եւ Արթուր Բաբայեանը (105 կգ, Վանաձոր): Կանանց մրցաշարում Հայաստանից հանդէս կգան Մելինէ Դալուզեանը (69 կգ), Նազիկ Աւդալեանը (75 կգ, երկուսն էլ Գիւմրի) եւ Հռիփսիմէ Խուրշուդեանը (75-ից բարձր, Քասախ):
  -   Սպորտ