ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆԻՑ ԼԱՒՆ Է,- ԳՏՆՈՒՄ Է ՍԵՐԳԵՅ<br /> ԼԱՎՐՈՎԸ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆԻՑ ԼԱՒՆ Է,- ԳՏՆՈՒՄ Է ՍԵՐԳԵՅ
ԼԱՎՐՈՎԸ

  • 04-04-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական կոնեակը ֆրանսիականից լաւն է: Նման կարծիք յայտնեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը Հայաստան կատարած երկօրեայ այցի շրջանակներում ապրիլի 4-ին այցելեց Երեւանի կոնեակի գործարան: ԵԿԳ-ի գործադիր տնօրէն Էրվե Կարոֆֆի ուղեկցութեամբ Ս.Լավրովը եւ ռուսական պատուիրակութեան անդամները ծանոթացան հայկական կոնեակի արտադրութեանը եւ դրա առանձնահատկություններին: Ռուսաստանի արտգործնախարարը գրառում կատարեց պատուաւոր հիւրերի մատեանում, իր ստորագրութիւնը թողեց խաղաղութեան տակառի վրայ, որի մէջ կոնեակի սպիրտը լցվել է 1994թ.-ին հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաստատումից յետոյ, եւ որը պէտք է բացուի ղարաբաղեան հարցի վերջնական լուծման առիթով: Հիւրերը համտեսեցին 25 տարուայ հնեցվածության «Էրեբունի» էքսկլյուզիվ կոնիակ, իսկ Ս.Լավրովը նուէր ստացաւ 40 տարուայ հնեցվածության «Սպարապետ» կոնիակ: Պատուիրակութեանն ուղեկցում էին երկու երկների դեսպաններ Արմէն Սմբատյանը եւ Նիկոլայ Պավլովը, ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանեանը: Այցի աւարտին հիւրերին մատուցուեց ճաշ, որի ընթացքում նրանց միացաւ նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանեանը:
  -   Տնտեսութիւն