ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՈՒԱՅ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՊԱՏՈՒԱՒՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՆ<br /> ՇՆՈՐՀՈՒԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ<br />


ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՈՒԱՅ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՊԱՏՈՒԱՒՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՆ
ՇՆՈՐՀՈՒԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ

  • 03-04-2007 19:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թատրոնի միջազգային օրուայ կապակցութեամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հրամանագրով թատերական արուեստի բնագաւառում ներդրած նշանակալի աւանդի համար պատուաւոր կոչումներ են շնորհուել մի շարք թատերական գործիչների: ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարար Յասմիկ Պողոսեանն ապրիլի 3-ին նրանց յանձնեց պատուաւոր կոչումների վկայագրերը: Մեծապէս գնահատելով թատերական գործիչերի անձնուէր աշխատանքը, նախարարը կարեւորեց, որ Հայաստանն այսօր Թատրոնի միջազգային օրը նշում է պետականօրէն` փորձելով մեծարել այդ ոլորտի նուիրեալներին: Հ.Պողոսեանի խօսքերով, բազում դժուարութիւններ յաղթահարելով Հայաստանի գրեթէ բոլոր թատրոնները կարողացան պահպանել իրենց գոյութիւնը, բեմադրել հիանալի ներկայացումներ, պահպանել «հայ թատրոնի դիմագիծը»: ՀՀ ժողովրդական արտիստի կոչում է շնորհուել Հ.Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Գալյա Նովենցին: ՀՀ վաստակաւոր արտիստի կոչմանն են արժանացել Վանաձորի Հ.Աբելեանի անուան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Էլինե Աղամեանը, Գիւմրիի Վ.Աճէմեանի անուան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Սուսաննա Բաղդասարեանը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի դերասան, ռեժիսոր Եուրի Կոստանեանը, Երեւանի խամաճիկների պետական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Աննա Էլբակյանը, Կ.Ստանիսլավսկու անուան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Յակոբեանը, Երեւանի Հր.Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Յարութիւնեյանը, Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Տիգրան Միքայելեանը եւ դերասան, ռեժիսոր Միքայէլ Պողոսեանը: Երեւանի Հր.Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոնի նկարիչ Կարեն Գրիգորեանին շնորհուել է ՀՀ վաստակաւոր նկարչի կոչում, իսկ Գ.Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր Հրաչեա Ղազարեանին եւ Հ.Թումանյանի անուան տիկնիկային պետական թատրոնի դերասան Գագիկ Ռոստոմյանին ՀՀ արուեստի վաստակաւոր գործչի կոչում:
  -   Մշակոյթ