ԱՅՍ ՏԱՐԻ ԿՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ «ՈՎ ՈՎ Է. ՀԱՅԵՐ» ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ<br /> ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ԿՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ «ՈՎ ՈՎ Է. ՀԱՅԵՐ» ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ

  • 30-03-2007 17:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ-ի «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունն այս տարի կհրատարակի «Ով ով է. հայեր» կենսագրական հանրագիտարանի երկրորդ հատորը: Այն կընդգրկի հեթանոսական ժամանակներից մինչեւ մեր օրերի բոլոր այն անուանի հայերի կենսագրությունները, ովքեր տարբեր ոլորտներում` գիտութիւն, մշակոյթ, քաղաքականութիւն եւ այլն, ունեցել են նշանակալի նուաճումներ: ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց հրատարակչութեան գլխաւոր խմբագիր Յովհաննէս Այվազեանը, մինչեւ տարեվերջ կհրատարակուի նաեւ «Դպրոցական հանրագիտարան»-ի առաջին, իսկ 2008թ.-ին` երկրորդ հատորը: Նշուեց, որ յունուարին հրատարակուել է «Ընտանեկան հանրագիտարան» մատենաշարի երրորդ` «Հայկական բնաշխարհ», հատորը: Այն գիտաճանաչողական հանրագիտարան է հայրենի բնաշխարհի, նրա ֆիզիկա-աշխարհագրական պայմանների, օգտակար հանածոների, բուսական եւ կենդանական աշխարհի, էկոլոգիայի եւ բնապահպանական խնդիրների մասին: Հ.Այվազեանի խօսքերով, հրատարակչութեանը պետբիւջէից յատկացւող գումարները տարէցտարի նուազում են: Այսպէս, եթէ 2005թ.-ին հրատարակչութեանը պետբիւջէից յատկացուել է 28 մլն դրամ, 2006թ.-ին` 30 մլն դրամ (83,3 հազ. ամն դոլար), ապա այս տարի` 20 մլն դրամ: Մինչդեռ, ըստ նրա, բազմահատորանոց հանրագիտարաններ հրատարակելու համար տարեկան անհրաժեշտ է 50 մլն դրամ: Հետխորհրդային երկրներում անկախութիւնից յետոյ, ինչպէս նշեց Հ.Այվազեանը, հրատարակուել են բազմահատորանոց հանրագիտարաններ, որոնցում ներկայացուած է այդ պետութիւնների ամբողջական պատմութիւնը: «Իսկ Հայաստանում նմանատիպ հանրագիտարան դեռեւս չի հրատակվել, սակայն դրա անհարժեշտությունը մեծ է»,- նկատեց հրատարակչութեան գլխաւոր խմբագիրը:
  -   Հասարակութիւն