«ԵՒՐՕ-2008»-Ի ԾՐԱԳՐՈՎ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ԿԿԱՅԱՆԱՅ ԼԵՀԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄԸ<br />


«ԵՒՐՕ-2008»-Ի ԾՐԱԳՐՈՎ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ԿԿԱՅԱՆԱՅ ԼԵՀԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

  • 27-03-2007 19:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստան է մեկնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը, որը «Եւրօ-2008»-ի ծրագրով մարտի 28-ին Կելցե քաղաքի «Կորոնա» մարզադաշտում կմրցի այդ երկրի հաւաքականի հետ: Թիմը մրցավայր են ուղեկցել մարզիչներ Վարդան Մինասեանը եւ Արմէն Գիւլբուդաղեանցը: Հայաստանը խաղին հայտավորել է 20 ֆուտբոլիստի. դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, պաշտպաններ` Սարգիս Յովսեփեան, Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանեան, Եղիշե Մելիքյան, Արարատ Առաքելեան, Կարեն Դոխոյան, կիսապաշտպաններ` Լեւոն Պաչաջյան, Ռաֆայէլ Նազարեան, Հենրիկ Մխիթարեան, Արտաւազդ Քարամյան, Ռոմիկ Խաչատրեան, Սամուէլ Մելքոնեան, Համլետ Մխիթարեան, Արմէն Շահգելդեան, հարձակւողներ` Արա Յակոբեան, Էդգար Մանուչարեան, Ռոբերտ Զեբելյան, Արման Քարամյան: Խաղը սպասարկելու է Նորվեգիայի մրցավարական խումբը` ՖԻՖԱ-ի մրցավար Ռունե Պետերսոնի գլխաւորութեամբ:
  -   Սպորտ