<br /> <br /> Փարիզում տեղի ունեցաւ մշակութային միջոցառում` Գիւմրիից ժամանած արուեստագէտների եւ երաժիշտների մասնակցութեամբ<br />




Փարիզում տեղի ունեցաւ մշակութային միջոցառում` Գիւմրիից ժամանած արուեստագէտների եւ երաժիշտների մասնակցութեամբ

  • 11-07-2011 11:23:52   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յուլիսի 8-ին, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ յոբելեանի շրջանակներում Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) Ալէք Մանուկեան Մշակութային կենտրոնում տեղի ունեցաւ մշակութային միջոցառում` Գիւմրիից ժամանած արուեստագէտների եւ երաժիշտների մասնակցութեամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանութիւնը եւ ՀԲԸՄ Եւրոպայի մասնաճիւղը: Միջոցառմանը ողջոյնի խօսքով հանդէս եկաւ դեսպանորդ Աշոտ Ալեքսանեանը: Արուեստագէտ Վազգէն Պահլաւունի Թադեւոսեանը ներկայացրեց «Հայաստանը եւ Ֆրանսիան հայ եւ ֆրանսիացի երեխաների աչքերով» նկարչական ցուցահանդէսը, ինչպէս նաեւ իր հեղինակած «Հայկական թուղթ» էտիւդային դիմանկարների շարք ֆիլմը` ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսեանի ներկայութեամբ: Ցուցադրուեցին Արմէն Տէր-մկրտչեանի լուսանկարչական աշխատանքները: Միջոցառման առանցքը Գիւմրիից ժամանած «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք երաժշտախմբի համերգային ծրագիրն էր` խմբի հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Բարսեղեանի, Նարեկ Բարսեղեանի եւ Արիկ Գրիգորեանի մասնակցութեամբ: Երաժշտախումբը հանդէս եկաւ հայկական երաժշտական ստեղծագործութիւնների մշակումների եւ սեփական երգացանկի կատարումներով: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, միջոցառումը մեծ տպաւորութիւն թողեց հանդիսատեսի վրայ: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգէն Չիտեչեանը, ՀԲԸՄ ղեկավարութիւնը, հայ, ֆրանսիացի եւ արտերկրից ժամանած արուեստագէտներ:
  -   Հասարակութիւն