ՄԱՐՏԻ 26-ԻՑ ԱՊՐԻԼԻ 2-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ<br /> «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ»<br />


ՄԱՐՏԻ 26-ԻՑ ԱՊՐԻԼԻ 2-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ»

  • 23-03-2007 19:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան Գրահրատարակչական գործի գործակալութեան եւ Հայաստանի Գրողների միութեան (ՀԳՄ) նախաձեռնութեամբ մարտի 26-ից ապրիլի 2-ը Հայաստանում կանցկացուի «Մանկապատանեկան գրքի շաբաթ»: Ինչպէս մարտի 23-ի ասուլիսում յայտնեց ՀԳՄ-Ի նախագահ Լեւոն Անանեանը, արդէն 4-րդ տարին է, ինչ շաբաթը մեկնարկում է մարզերում. այս տարի այն կբացուի Տաւուշի մարզի Բերդ քաղաքում: «Մանկապատանեկան գրքի շաբաթ»-ի օրերին հանրապետութեան դպրոցներում եւ գրադարաններում կկազմակերպուեն մանկական գրքերի շնորհանդեսներ եւ քննարկումներ, կբացուեն ցուցահանդեսներ, կանցկացուեն գրական վիկտորինաներ: Նշուեց նաեւ, որ այս տարի ՀԳՄ-ի «Վախթանգ Անանեան» ամենամեայ գրական մրցանակը շնորհուել է բանաստեղծներ Լիպարիտ Սարգսեանին եւ Երուանդ Պետրոսեանին:
  -   Մշակոյթ