ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 19%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՒԱՆԴԱՑՈՒԹԵԱՆ<br /> ԱՌԱՋՆԱԿԻ ԴԷՊՔԵՐԻ ԹԻՒԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 19%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՒԱՆԴԱՑՈՒԹԵԱՆ
ԱՌԱՋՆԱԿԻ ԴԷՊՔԵՐԻ ԹԻՒԸ

  • 22-03-2007 15:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 24-ը տուբերկուլյոզի դէմ պայքարի միջազգային օրն է, որի այս տարուայ կարգախօսն է` «Տուբերկուլյոզը որեւէ տեղ` նշանակում է ամէն տեղ»: Աշխարհում տարեկան տուբերկուլյոզից մահանում է մօտ 2 մլն մարդ եւ մօտ 9 մլն-ը` վարակւում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Տուբերկուլյոզի դէմ պայքարի ազգային ծրագրի» ղեկավարի տեղակալ Տաթեւ Կոստանեանը, Հայաստանում հաշւառուած է տուբերկուլյոզով 5673 հիւանդ (2006թ.-ին` 6455), որից 91-ը մինչեւ 14 տարեկան երեխաներ են: Ըստ նրա, 2006թ.-ին նախորդ տարուայ համեմատ 19%-ով նուազել է նոր յայտնաբերուած հիւանդների թիւը եւ կազմել 1613: Տ.Կոստանեանը յայտնեց նաեւ, որ նուազել են նաեւ այդ հիւանդութիւնից մահացութեան դէպքերի թիւը: Այսպէս, 2005թ.-ին գրանցուել է մահուան 167, իսկ 2006թ.-ին` 153 դէպք:
  -   Հասարակութիւն