«ԱՐՄԷՆԻԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԻՐԱԲՈՅԺԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵՑ 4 ՏԱՐՈՒԱՅ<br /> ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


«ԱՐՄԷՆԻԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԻՐԱԲՈՅԺԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵՑ 4 ՏԱՐՈՒԱՅ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 14-03-2007 15:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Աջափնեակ եւ Դաւիթաշէն համայնքների առաջին ատեանի դատարանը մարտի 14-ին 4 տարուայ ազատազրկման դատապարտեց «Արմէնիա» բժշկական կենտրոնի 2-րդ վիրաբուժական բաժանմունքի վիրաբոյժ Արմէն Սարգսեանին: Այդպիսով դատարանը հիմնաւորուած համարեց նրա նկատմամբ առաջադրուած իր պարտականութիւնները ոչ պատշաճ կատարելու, դրանք անփոյթ եւ անբարեխիղճ կատարելու հետեւանքով բուժուող հիւանդ Նունէ Բաղդասարեանի (ծնուած 1984թ) մահն առաջացնելու մեղադրանքները: Աւելին, Ա.Սարգսեանը, ըստ մեղադրանքի, վերը նշուածը թաքցնելու նպատակով կատարել էր նաեւ փաստաթղթային կեղծիք: Ն.Բաղդասարեանը 2005թ-ի հոկտեմբերի 19-ին հիւանդանոց է ընդունուել «սուր որովայն, սուր դեստրուկտիվ ապենդիցիտ, տեղային պերիտոնիա» ախտորոշմամբ: Նոյն օրը Ա.Սարգսեանը վիրահատել է նրան, հիւանդը տեղափոխուել է թերապիայի բաժանմունք եւ չնայած դրենաժից առկայ շճայի արտադրանքի, դրենաժը հեռացուել է: Բացի այդ, հիւանդը դուրս է գրուել հիւանդանոցից 37,2 աստիճան ջերմութեամբ: Մինչեւ հիւանդի յաջորդ անգամ հիւանդանոց ներկայանալը` հոկտեմբերի 26-ը, որեւէ հսկողութիւն կամ հետազօտութիւն չի իրականացուել, թէեւ որովայնի խոռոչում պաթոլոգիան շարունակուել է, զարգացել է հետվիրահատական պերիտոնիտ: Արդիւնքում շճային պերիտոնիտը զարգացել է եւ վերածուել տարածուն ֆիբրինոզ թարախային պերիտոնիտի: Հոկտեմբերի 26-ին բժիշկը ճիշտ ախտորոշում չի կատարել եւ 38,5 ջերմութեամբ որովայնի շրջանում ցավերի ու փքվածության առկայութեան պայմաններում հիւանդին նորից ուղարկել տուն: Հոկտեմբերի 27-ին արդէն այլ մասնագէտի կողմից հետազոտվելուց յետոյ Ն.Բաղդասարեանը կրկնավիրահատվել է, սակայն կեանքի հետ անհամատեղելի բարդութիւնների զարգացման հետեւանքով նրա կեանքը փրկել չի յաջողուել, եւ հոկտեմբերի 28-ին Ն.Բաղդասարեանը մահացել է:
  -   Հասարակութիւն