ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ԲՈՒՀԵՐԻ<br /> ՀԱՒԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ<br />


ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ԲՈՒՀԵՐԻ
ՀԱՒԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

  • 13-03-2007 20:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Հայաստանում գործում են Ռուսաստանի Դաշնութեան բուհերի մէկ տասնեակի հասնող մասնաճիւղեր, որոնցից ոչ բոլորն են համապատասխանում ընդունուած չափանիշներին: Այսպիսի մտահոգութիվւն յայտնեց ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը մարտի 13-ին Մոսկուայի սերվիսի պետական համալսարանի Երեւանի մասնաճիւղի ուսանողութեան հետ կայացած հանդիպման ժամանակ: Այս առումով նախարարն ընդգծեց բուհերի հաւատարմագրման գործընթացի կարեւորութիւնը, որն, ըստ նրա, ամենակարեւոր եւ առաջնային փուլն է: «Բուհերը պէտք է հիմնաւոր ինքնավերլուծության միջոցով մշակեն իրենց կրթական, մեթոդական ու կազմակերպչական ծրագրերը»,- շեշտեց Լ.Մկրտչեանը: Մոսկուայի սերվիսի պետական համալսարանի Երեւանի մասնաճիւղը գործում է 2001 թ.-ից եւ ներկայումս 5 ֆակուլտետ եւ 800-ից աւելի ուսանող ունի: Ինչպէս նշեց բուհի ռեկտոր Մուշեղ Ասոյեանը բուհում ստեղծուած են բոլոր պայմանները ուսումնական պրոցեսը ժամանակակից չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար: Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենց մասնաճիւղը 2005թ. Ժնեւում արժանացել է «Բարձր որակ գործարար պրակտիկայում» միջազգային հիմնադրամի ոսկէ մեդալին: Լեւոն Մկրտչեանն անդրադարձաւ բուհերում եռաստիճան եւ կրեդիտային համակարգի ներդրմանը, ներկայացրեց ներհանրապետական բուհերի միաւորման, բուհական կոնսորցիումների ստեղծման կարեւորութիւնը, ինչը այս կամ այն մասնագիտութեան գծով կրեդիտներ կուտակելու նպատակով տեղական եւ արտասահմանեան բուհերի միջեւ ուսանողների ազատ տեղաշարժի հնարաւորութիւն է ստեղծում: Ըստ նախարարի, միջազգային կրթական պրոցեսներին համընթաց շարժուելու յաջորդ կարեւոր քայլը շարունակական կրթութեան մեխնիզմների ներդրումն է: «Այսօր աշխարհում այնքան արագ են զարգանում գիտական ու տնտեսական պրոցեսները, որ երկու տարի առաջ առաջարկուած մասնագիտություններն այս պահին արդէն կարող են պահանջարկ չունենալ, ուստի հարկաւոր է ստեղծել վերապատրաստման եւ վերաորակավորման նոր կառոյցներ»,- նշեց Լ.Մկրտչեանը:
  -   Հասարակութիւն