ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՈՂ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ<br /> ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԱԾ Է ԱՌԱՋԻԿԱՅ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՈՂ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ
ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԱԾ Է ԱՌԱՋԻԿԱՅ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

  • 13-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին օրերին Հայաստանում ԱՄՆ դոլարի արժեվորումը պայմանաւորուած է առաջիկայ խորհրդարանական ընտրություններով: Ինչպէս մարտի 13-ի ասուլիսում յայտնեց տնտեսագէտ Էդուարդ Աղաջանովը, ապրիլ-մայիս ամիսներին դոլարի փոխարժեքը աւելի կաճի: Ըստ նրա, ոմանք նախկինում բաւականին ցածր փոխարժեքով գնելով ԱՄՆ դոլար, նախընտրական արշաւի ընթացքում այն պէտք է վաճառեն բարձր գնով, որպէսզի «այդ արշաւը էժան լինի, կամ ձրի»: Ըստ Է.Աղաջանովի, 2006թ.-ին Հայաստանի արտահանման աճի տեմպը 7 անգամ զիջել է ներմուծման աճի տեմպին, որոնք կազմել են, համապատասխանաբար, 21,8% եւ 3,1%: Ընդ որում, արտահանումն աճել է ընդամէնը 30 մլն դոլարով: Բացի այդ, 2006թ.-ին ՀՆԱ-ի 13,4% աճի դէպքում արտաքին առեւտրի դեֆիցիտը աճել է 44%-ով: Եթէ 2003թ.-ին արտաքին առեւտրի դեֆիցիտը կազմել է 591 մլն դոլար, ապա անցած տարի` 1 մլրդ 190 մլն դոլար: Սա, ըստ Է.Աղաջանովի, վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսութիւնը անկանխատեսելի:
  -   Տնտեսութիւն