ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՅԹԻ<br /> ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ, ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆ ԲԱՑԱՌԻԿ, ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՄՇԱԿՈՅԹ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՅԹԻ
ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ, ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆ ԲԱՑԱՌԻԿ, ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ
ՄՇԱԿՈՅԹ

  • 12-03-2007 19:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը, գտնուելով արեւելյան եւ արեւմտյան քաղաքակրթությունների սահմանագծում, այդուհանդերձ, բացառիկ, զուտ հայկական մշակոյթ ունի, որը հարստացել է նաեւ արեւելյան եւ արեւմտյան քաղաքակրթությունների լաւագոյն աւանդոյթներով: Այսպիսի կարծիք յայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի եւ Սիրիայի դեսպանութիւնների մշակոյթի խորհրդականներ Անի Մոնելին եւ Մուհամադիա Ալնասանին «Հայաստանը արեւմտյան եւ արեւելյան քաղաքակրթությունների խաչմերուկ» թեմայով մարտի 12-ին Երեւանում կայացած հանդիպմանը: «Հայաստան գալով, ես հոյս ունեի այստեղ հանդիպել արեւմտյան մշակոյթի, սակայն, եկայ եւ զգացի, որ մասամբ նաեւ արեւելյան երկրում եմ»,- ասաց Անի Մոնելին: Ըստ նրա, այդ արեւելյան ուղղուածութիւնը յատկապէս զգացվում է շուկայում` համեմունքների բազմազանութեան եւ առատութեան մէջ, ինչպէս նաեւ երգի ու պարի մէջ: «Ես զարմացած եմ հայ կանանց հագուկապի արեւմտյան նրբաճաշկությամբ, կեցուածքով, սակայն պարելիս անմիջապէս արտայայտւում է արեւելյան տարրը»,- նշեց Ֆրանսիայի դեսպանութեան մշակոյթի խորհրդականը: Հայաստանում Սիրիայի դեսպանութեան մշակոյթի խորհրդական Մուհամադիա Ալնասանին, համաձայնվելով իր գործընկերոջ դիտարկումներին, նշեց նաեւ, որ հայերն աւելի մօտ են արեւելյան քաղաքակրթությանը, քանի որ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ հեռավորությունն ընդամէնը 2000 կմ է եւ որ հայերի, ինչպէս եւ սիրիացիների համար, ընտանիքի աւանդոյթը եւս առանձնայատուկ դեր ունի:
  -   Մշակոյթ