ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ
ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԲԱՑՈՒՄԸ
12-03-2007 18:15:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 12-ին Երեւանի Տիգրան
Պետրոսեանի անուան շախմատիստի տանը տեղի ունեցաւ Հայաստանի
ակումբային թիմերի առաջնութեան բացման հանդիսաւոր արարողութիւնը:
Պայքարի մէջ կմտնեն տղամարդկանց 5 եւ կանանց 3 թիմեր:
Նշենք, որ տղամարդկանց մրցաշարի անցեալ տարուայ յաղթող
«Բանկային արքայ» թիմը համալրուած է գրոստմայստերներով (Կարեն
Ասրեան, Սմբատ Լպուտեան, Ռաֆայէլ Վահանեան, Արտաշէս Մինասեան, Աշոտ
Անաստասեան, Տիգրան Լ. Պետրոսեան եւ Տիգրան Քոթանջյան): Ուժեղ կազմ
է հաւաքել նաեւ 2006թ.-ի Եւրոպայի չեմպիոն, կանանց «Միկա Երեւան»
(Մայա Չիբուդանիձե` Վրաստան, Էլինա Դանիելեան, Լիլիթ Մկրտչեան,
Նինո Խուրցիձե` Վրաստան, եւ թիմի նորեկ Հայստանի փոխչեմպիոն Լիանա
Աղաբեկեան) ակումբը: