ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԲԱՑՈՒՄԸ<br />


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ
ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԲԱՑՈՒՄԸ

  • 12-03-2007 18:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 12-ին Երեւանի Տիգրան Պետրոսեանի անուան շախմատիստի տանը տեղի ունեցաւ Հայաստանի ակումբային թիմերի առաջնութեան բացման հանդիսաւոր արարողութիւնը: Պայքարի մէջ կմտնեն տղամարդկանց 5 եւ կանանց 3 թիմեր: Նշենք, որ տղամարդկանց մրցաշարի անցեալ տարուայ յաղթող «Բանկային արքայ» թիմը համալրուած է գրոստմայստերներով (Կարեն Ասրեան, Սմբատ Լպուտեան, Ռաֆայէլ Վահանեան, Արտաշէս Մինասեան, Աշոտ Անաստասեան, Տիգրան Լ. Պետրոսեան եւ Տիգրան Քոթանջյան): Ուժեղ կազմ է հաւաքել նաեւ 2006թ.-ի Եւրոպայի չեմպիոն, կանանց «Միկա Երեւան» (Մայա Չիբուդանիձե` Վրաստան, Էլինա Դանիելեան, Լիլիթ Մկրտչեան, Նինո Խուրցիձե` Վրաստան, եւ թիմի նորեկ Հայստանի փոխչեմպիոն Լիանա Աղաբեկեան) ակումբը:
  -   Սպորտ