ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 22 ՄԼՆ<br /> ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ<br />


ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 22 ՄԼՆ
ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

  • 09-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի տնօրէնների խորհուրդը հաստատել է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման 22 մլն ԱՄՆ դոլար արժողութեամբ երկրորդ վարկային ծրագիրը: Վարկը տրամադրւում է 20 տարի մարման ժամկէտով, որից առաջին 10 տարին արտօնեալ, 0,75% տոկոսադրույքով: Գումարի տրամադրման վերաբերեալ պայամանագիրը մարտի 9-ին ստորագրեցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրեանը եւ ՀԲ-ի Երեւանի գրասենեակի տնօրէնի պաշտօնակատար Նաիրա Մելքումեանը: Վ.Խաչատրեանը նշեց, որ ծրագրի շրջանակներում օժանդակություն կցուցաբերուի ընտանեկան բժշկութեան վրայ հիմնուած առաջնային առողջապահութեան ծառայութիւնների ընդլայնմանը եւ մարզերում հիւանդանոցային ցանցերի արդիականացմանը: Ծրագրի նպատակն է հանրային առողջապահութեանը սպառնացող ռիսկերի կառավարումը, բնակչութեան առաւել խոցելի խմբերի մատուցւող առողջապահական ծառայութիւնների հասանելիութեան եւ որակի բարելաւումը: Ծրագրի շրջանակներում շուրջ 50 գիւղական ամբուլատորիաներում կիրականացուեն վերանորոգման աշխատանքներ, իսկ մինչեւ ծրագրի աւարտը մարզերի բնակչութիւնը լիարժեքորեն կապահովուի ընտանեկան բժշկութեան որակաւորուած ծառայութիւններով: Ըստ ՀԲ-ի տեղեկատուութեան, թէեւ Հայաստանում վերջին շրջանում առողջապահական ծառայութիւնների մատուցման բնագաւառում առաջընթաց է արձնագրվել, այդուհանդերձ այդ ծառայութիւնների հասանելիութիւնը եւ դրանցից օգտուելու մակարդակը ցածր է մնում: Ընդ որում, բնակչութիւնն աւելի շատ օգտւում է պոլիկլինիկաների եւ հիւանդանոցների, քան առաջնային առողջապահութեան բուժհաստատությունների ծառայութիւններից:
  -   Հասարակութիւն