ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»<br /> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 01-03-2007 17:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի 2-րդ ազգային համաժողովը նուիրուած է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրէնքի ուժի մէջ մտնելու եւ Հայաստանի կողմից Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան «Ծխախոտի դէմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի վաւերացման երկրորդ տարեդարձին: Ինչպէս նշուած է «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին դաշինքի տրամադրած հաղորդագրութիւնում, համաժողովը տեղի կունենայ մարտի 2-ին` Հայաստանի Ամերիկեան համալսարանում: Համաժողովի շրջանակներում կներկայացուեն հանրապետութիւնում 2004-2006թթ.-ին իրականացուած հակածխախոտային ծրագրերը, ինչպէս նաեւ կցուցադրուեն ՀԿ-ների մշակած հակածխախոտային պաստառները, կրթական բրոշիւրները, գիտական աշխատանքները: Բացի այդ, ՀՀ Առողջապահութեան նախարարութեան մասնագէտները կներկայացնեն այդ ոլորտում առկայ նուաճումներն ու բացթողումները: «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը ստեղծուել է 2004թ.-ին եւ ներկայումս միաւորում է 25 հասարակական կազմակերպութիւններ:
  -   Հասարակութիւն