ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
01-03-2007 17:50:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանն առանց ծխախոտի»
հասարակական դաշինքի 2-րդ ազգային համաժողովը նուիրուած է «Ծխախոտի
իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ
օրէնքի ուժի մէջ մտնելու եւ Հայաստանի կողմից Առողջապահութեան
համաշխարհային կազմակերպութեան «Ծխախոտի դէմ պայքարի մասին»
շրջանակային կոնվենցիայի վաւերացման երկրորդ տարեդարձին: Ինչպէս
նշուած է «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին դաշինքի տրամադրած հաղորդագրութիւնում,
համաժողովը տեղի կունենայ մարտի 2-ին` Հայաստանի Ամերիկեան
համալսարանում:
Համաժողովի շրջանակներում կներկայացուեն հանրապետութիւնում
2004-2006թթ.-ին իրականացուած հակածխախոտային ծրագրերը, ինչպէս նաեւ
կցուցադրուեն ՀԿ-ների մշակած հակածխախոտային պաստառները, կրթական
բրոշիւրները, գիտական աշխատանքները: Բացի այդ, ՀՀ Առողջապահութեան
նախարարութեան մասնագէտները կներկայացնեն այդ ոլորտում առկայ
նուաճումներն ու բացթողումները:
«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը ստեղծուել է
2004թ.-ին եւ ներկայումս միաւորում է 25 հասարակական
կազմակերպութիւններ: