ՀՀ ԱԺ-Ն ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵՑ<br /> «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹԵԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔՈՒՄ<br />


ՀՀ ԱԺ-Ն ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵՑ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹԵԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔՈՒՄ

  • 21-02-2007 20:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 21-ի արտահերթ նիստում ՀՀ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» եւ «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի կանոնակարգ» օրէնքներում փոփոխութիւններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը: Այն բխում է սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտութիւնից` կապուած ՀՌԱՀ-ի կազմաւորման եւ անդամների լիազօրութիւնների դադարեցման կարգերի հետ: Ըստ այդմ ամրագրւում է, որ ՀՌԱՀ-ը անկախ կարգաւորող պետական մարմին է, որի անդամների կէսը 6 տարի ժամկէտով ընտրվում է ԱԺ-ի կողմից, իսկ միւս կէսը նոյնքան ժամկէտով նշանակւում ՀՀ նախագահի կողմից: Ներկայումս գործող ՀՌԱՀ-ը կազմուած է ՀՀ նախագահի կողմից նշանակուած 9 անդամից: Նախագծի անցումային դրոյթներով նախատեսւում է, որ մինչեւ յանձնաժողովի կազմը 8 անդամ դառնալը յանձնաժողովի ներկայիս անդամները շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազօրութիւնների ժամկէտի աւարտը: Մինչ յանձնաժողովի կազմը 8 անդամ դառնալը թափուր տեղ առաջանալու դէպքում նոր անդամ չի նշանակուելու կամ ընտրուելու: Յետագայում յանձնաժողովում թափուր տեղի առկայութեան դէպքում նշանակումները կատարուելու են ըստ հերթականության` մէկ անգամ ԱԺ-ի որոշմամբ, միւս անգամ` ՀՀ Նախագահի հրամանագրով:
  -   Հասարակութիւն