2008 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՒՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ<br /> ՏԵԽԶՆՆՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


2008 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՒՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ՏԵԽԶՆՆՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 15-02-2007 19:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 15-ի նիստում ՀՀ կառավարութիւնը հաստատել է ՀՀ-ում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը: Փաստաթղթով սահմանւում է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականացւում է ՀՀ օրէնսդրութեանը համապատասխան լիցենզավորված իրաւաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատէրերի արտադրական բազայում` տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ: Տեխնիկական զննություն իրականացնողների լիցենզավորումը եւ լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողութիւնն իրականացնում է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութիւնը` «Լիցենզաւորման մասին» ՀՀ օրէնքով սահմանուած կարգով: Մէկ այլ որոշմամբ կառավարութիւնը հաստատել է ՀՀ-ում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունէութեան լիցենզաւորման կարգը եւ լիցենզիայի ձեւը: Ինչպէս նիստից յետոյ յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկեանը, յաջորդ տարուանից տեխզննումը կիրականացնեն լիցենզավորված ընկերութիւնները, որոնք կընտրուեն մրցութային կարգով, անժամկէտ: Մրցոյթը կյայտարարուի մայիսին: Նախատեսւում է, որ հանրապետութիւնում կգործեն 50 լիցենզավորված ընկերութիւններ: Ա.Մանուկեանը նշեց, որ լիցենզիա ստանալու համար ընկերութիւնները պէտք է կատարեն մի շարք պահանջներ: Մասնաւորապէս, տեխզննումն ապահովող հոսքագծերի տեղադրման համար պէտք է ունենան 1500 քառ.մ տարածք, եւս 180 քառ.մ` շինութեան համար: Նշուեց, որ ՀՀ տարածքում կայ 302 հազար 552 ավտորանսպորտային միջոց: Նախնական հաշուարկներով, մէկ հոսքագիծը կարող է տարեկան սպասարկել 5200 մեքենա: Մէկ հոսքագծի արժէքը կազմում է 37-170 հազար դոլար: Նշուեց, որ մինչեւ 5 տարուայ արտադրութեան մեքենաների տեխզննումը կանցկացուի 2 տարին մէկ անգամ, կանոնաւոր փոխադրումներ իրականացնող մեքենաներինը` տարին 2 անգամ, մնացածինը` տարին մէկ անգամ: Ա.Մանուկեանը տեղեկացրեց նաեւ, որ տեխզննման սակագները սահմանում է ՀՀ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը:
  -   Հասարակութիւն