ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ<br /> ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 08-02-2007 15:55:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի միջեւ փետրուարի 8-ին ստորագրուեց համագործակցութեան համաձայնագիր, ըստ որի Հայաստանում կիրականացուի կրթական ծրագիր մարդու իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ: Ինչպէս նշեց ՀՀ օմբուդսման Արմէն Յարութիւնեյանը, ծրագրի հիմնական բաղադրիչներից մէկը հանրային իրազեկության բարձրացմանն ուղղուած գործողութիւններն են: Մասնաւորապէս, կպատրաստուի եւ Հանրային հեռուստատեսութեամբ կհեռարձակվի թեմատիկ հաղորդումների շարք: Հաղորդաշարի ընթացքում կներկայացուեն Հայաստանում մարդու իրաւունքներին վերաբերող կարեւորագոյն հարցերը: «Ծրագրով նախատեսուած հեռուստահաղորդումների շնորհիւ մարդու իրաւունքների պաշտպանը հնարաւորութիւն կստանայ մեծացնել հաստատութեան թափանցիկությունը, ինչպէս նաեւ կատարուված աշխատանքի համար հաշուետու լինել ամբողջ հասարակութեանը»,- ընդգծեց Ա.Յարութիւնեյանը: Նա համոզմունք յայտնեց, որ նման գործողութիւնները կարող են բարձրացնել հասարակութեան իրավագիտակցության մակարդակը եւ մարդու իրաւունքները խթանող մշակոյթ ձեւաւորել: Հայաստանում ՄԱԿ-ի եւ ՄԱԶԾ-ի գրասենեակի ղեկավար Կոնսուելո Վիդալի խօսքերով, արուելու է հնարաւորը բնակչութեան շրջանում` ներառեալ ամենահեռաւոր գիւղերում, մարդու իրաւունքների վերաբերեալ իրազեկուածութեան մակարդակը բարձրացնելու համար: Ծրագրի ընդհանուր արժէքը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար, որը կտրամադրուի ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի Շվեդիայաի միջազգային զարգացման գործակալութեան եւ ՀՀ կառավարութեան կողմից: Ծրագրի շրջանակներում տեխնիկական օժանդակություն եւ սարքաւորումներ կտրամադրուեն ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի փաստագրական կենտրոնին:
  -   Հասարակութիւն