2007 Թ.-ԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 7<br /> ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ<br />


2007 Թ.-ԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 7
ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • 02-02-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԹԱԼԻՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիւղատնտեսութեան զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից Արագածոտնի մարզի 21 գիւղական բնակավայրերում ներկայումս կատարւում են գազիֆիկացման, ճանապարհաշինարարական, ոռոգման եւ խմելու ջրերի ներքին ցանցերի վերականգման աշխատանքներ: Այս մասին փետրուարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտնեց Արագածոտնի մարզպետ Գաբրիէլ Գյոզալյանը: Նրա խօսքերով, Թալինի տարածաշրջանի Իրինդ, Կաթնաղբիւր, Դաւթաշէն, Շղարշիկ եւ Եղնիկ գիւղերի գազիֆիկացման աշխատանքների համար IFAD-ը յատկացրել է 310 հազար ամն դոլար, իսկ Աշնակ գիւղի 11,3 կմ երկարությամբ ջրագծի կառուցման համար` 310 հազար ամն դոլար: Այդ աշխատանքները, ըստ մարզպետի, կաւարտուեն մինչեւ մայիս: Գ.Գյոզալյանը յայտնեց, որ 2006թ.-ին Արագածոտնի մարզում իրականացուել է 4,5 մլրդ դրամի (մօտ 10,8 մլն ԱՄՆ դոլար), հիմնականում` դպրոցաշինութեան, գազիֆիկացման, ճանապարահաշինարարական եւ ոռոգման համակարգերի կառուցման, աշխատանքներ: Նշուեց նաեւ, որ անցած տարի մարզում տնկվել են 700 հա խաղողի եւ 750 հա պտղատու այգիներ: Մարզպետը յայտնեց նաեւ, որ այս տարի Արագածոտնի մարզում պետբիւջէի (3,5 մլրդ դրամ), համայնքային բիւջէների եւ ՀՀ Սոցներդրումների հիմնադրամի յատկացումների հաշուին նախատեսւում է իրականացնել 7 մլրդ դրամի աշխատանքներ:
  -   Տնտեսութիւն