ՓԱԿ ԵՆ ԲԵՐԴ-ՃԱՄԲԱՐԱԿ, ՍԱՐԱՒԱՆ-ՍԻՍԻԱՆ
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ
31-01-2007 15:20:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 30-ին տեղացած
ձեան պատճառով ժամը 12:00-ի դրութեամբ փակ են Բերդ-Ճամբարակ,
Սարաւան-Սիսիան ճանապարհահատուածները եւ Սելիմի լեռնանցքը:
Հայաստանի հանրապետական եւ միջպետական մնացած բոլոր
աւտոճանապարհները բաց են: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին
յայտնեցին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութեան մամլոյ
ծառայութիւնից: