Եւս մէկ կեղծարարութիւն` կապուած Հէյդար Ալիեւի անուան հետ<br />


Եւս մէկ կեղծարարութիւն` կապուած Հէյդար Ալիեւի անուան հետ

  • 13-07-2011 09:53:30   | Հայաստան  |  Քաղաքական
Արդէն սովորական երեւոյթ է դարձել Հէյդար Ալիեւի անունը Ադրբեջանի պատմութեան տարբեր ժամանակաշրջանների եւ իրադարձութիւնների առնչութեամբ յիշատակելը: Այդ մասին յայտնում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Շիրվան քաղաքում տեղադրուած ցուցապաստառում Հէյդար Ալիեւը ներկայացուած է որպէս Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան հիմնադիր: «Ինչպէս է հնարաւոր, որ 1923 թ. ծնուած Հէյդար Ալիեւը լինի 1918 թ. ձեւաւորուած Ադհ-ի հիմնադիրը»,- տարակուսում է ադրբեջանցի լրագրողը: «Պատմական կեղծարարութիւնը դարձել է սովորութիւն կառավարող Յենի Ազերբայջան (Նոր Ադրբեջան) կուսակցութեան համար, որն այլեւս չի քաշւում ակներեւ փաստերը անամօթաբար կեղծելուց»,- եզրակացնում է «Ազադլըգը»:
  -   Քաղաքական