Եվս մեկ կեղծարարություն` կապված Հեյդար Ալիեւի անվան հետ


Եվս մեկ կեղծարարություն` կապված Հեյդար Ալիեւի անվան հետ

  • 13-07-2011 09:53:30   | Հայաստան  |  Քաղաքական
Արդեն սովորական երեւույթ է դարձել Հեյդար Ալիեւի անունը Ադրբեջանի պատմության տարբեր ժամանակաշրջանների եւ իրադարձությունների առնչությամբ հիշատակելը: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Շիրվան քաղաքում տեղադրված ցուցապաստառում Հեյդար Ալիեւը ներկայացված է որպես Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր: «Ինչպես է հնարավոր, որ 1923 թ. ծնված Հեյդար Ալիեւը լինի 1918 թ. ձեւավորված ԱԴՀ-ի հիմնադիրը»,- տարակուսում է ադրբեջանցի լրագրողը: «Պատմական կեղծարարությունը դարձել է սովորություն կառավարող Յենի Ազերբայջան (Նոր Ադրբեջան) կուսակցության համար, որն այլեւս չի քաշվում ակներեւ փաստերը անամոթաբար կեղծելուց»,- եզրակացնում է «Ազադլըգը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play