Սյուզի Կենտիկյանը` լաւագոյն կին բռնցքամարտիկ<br />


Սյուզի Կենտիկյանը` լաւագոյն կին բռնցքամարտիկ

  • 21-12-2009 14:00:00   |   |  Սպորտ
ԲԵՌԼԻՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ մարզուհի Սյուզի Կենտիկյանը, ով հանդիսանում է WBA-ի, WIBF-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, ճանաչուել է տարուայ լաւագոյն կին բռնցքամարտիկ: Այդ պատուին Սյուզին արժանացել է բռնցքամարտ լուսաբանող հանդէսների կողմից անցկացուած հարցման արդիւնքում: Այս մասին հաղորդում է armsport.am-ը: Կենտիկյանը 2.5 տարուայ ընթացքում 12 անգամ հաջողութեամբ պահպանել է տիտղոսները, իսկ 2009 թ. ընթացքում տոնել է 3 յաղթանակ: «Ես ուրախ եմ, որ կրկին լաւագոյնն եմ: Փաստորեն, բռնցքամարտի սիրահարներին դուր է գալիս այն բռնցքամարտը, որը ես ցուցադրում եմ: Դա ինձ ստիպում է շարունակել նոյն ոգով: Շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր քուէարկել են իմ օգտին եւ շնորհավոր Սուրբ Ծնունդ»,- Կենտիկյանի խօսքերը մէջբերել է boxing.de-ն:
  -   Սպորտ