Ասիական քրիստոնեական կոնֆերանսի մասնակիցներն այցելել են<br /> Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցի<br />


Ասիական քրիստոնեական կոնֆերանսի մասնակիցներն այցելել են
Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցի

  • 26-10-2009 18:05:00   |   |  Հասարակութիւն
ԿԱԼԿԱԹԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 19-ից 29-ը Կալկաթայում ընթանում են Ասիական քրիստոնեական կոնֆերանսի էկումենիկ ծրագրի 2009թ. դասընթացները` «Միասին ապրել Աստծոյ տան մէջ» թեմայով, որին մասնակցում են Ասիական երկրների քրիստոնեական եկեղեցիների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Ասիական քրիստոնեական կոնֆերանսի հրաւէրով առաջին անգամ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից դասընթացին մասնակցում եւ Հայոց Եկեղեցին ներկայացնում էր Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրէն Աւետիս քահանա Համբարձումեանը: Ծրագիրն ընդգրկում էր նաեւ այցելութիւն եւ ծանոթութիւն տարածաշրջանի տարբեր եկեղեցիներին, այդ թւում նաեւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի: Ինչպէս յայտնում են Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանից, հոկտեմբերի 25-ին ծրագրի ղեկավարներ` դոկտ. Հոպ Ս. Անտոնի եւ դոկտ. Լոնգչար Վատիյի գլխաւորութեամբ, մասնակիցները այցելեցին Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցի` ներկայ գտնուելու Սուրբ Պատարագին եւ մօտիկից ծանօթանալու Հայ եկեղեցուն: Օրուայ պատարագիչն էր Տեր Աւետիս քահանան: Նախքան պատարագի սկսուելը, Տեր հայրը բարի գալուստ մաղթեց հիւրերին` նշելով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նույնպես ակտիւօրէն մասնակցում եւ մեծ հետաքրքրութիւն է ցուցաբերում էկումենիկ շարժմանը, ձգտելով առաւել սերտ կապեր հաստատել քրիստոնեական քույր եկեղեցիների եւ հարանվանությունների հետ: Պատարագի աւարտին հիւրերը առիթ ունեցան նաեւ զրուցելու Հայոց Մարդասիրական ճեմարանի սաների հետ եւ ծանօթանալու նրանց առօրեային:
  -   Հասարակութիւն