Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՀԽ-ի Եւրոպական<br /> տարածաշրջանային գործընկերների խմբի ժողովի մասնակիցներին<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՀԽ-ի Եւրոպական
տարածաշրջանային գործընկերների խմբի ժողովի մասնակիցներին

  • 12-10-2009 18:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 12-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հոկտեմբերի 12-15-ին Երեւանում անցկացուելիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Եւրոպական տարածաշրջանային գործընկերների խմբի (ԵՏԳԽ) ժողովի մասնակիցներին: Խումբը, որ երկրորդ անգամ է իր հաւաքն անցկացնում Հայաստանում, կազմուած է Արեւմտյան Եւրոպայի էկումենիկ գործակալութիւններից եւ Արեւելյան Եւրոպայի Կլոր սեղաններից: Այս տարեկան հաւաքների ընթացքում քննարկւում են Եկեղեցիների սոցիալական, դիակոնիկ եւ զարգացման աշխատանքների փորձը եւ հեռանկարները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, ԵՏԳԽ-ի այս տարուայ ժողովն անդրադառնալու է Արեւելյան Եւրոպայի համար մեծ կարեւորութիւն ունեցող մի շարք խնդիրների, ինչպէս օրինակ` աղքատութիւն, միգրացիա, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, մարդավաճառություն, ինչպէս նաեւ Եւրոպական Կլոր սեղանների դերը փոփոխվող աշխարհում: Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գոհունակութիւնն է յայտնել հերթական հաւաքը Հայաստանում կազմակերպելու առիթով, ապա իր գնահատանքը փոխանցել ժողովի մասնակիցներին Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայում իրականացyող ԵՏԳԽ-ի կարեւոր առաքելութեան համար: Հայոց Հայրապետն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ծառայութեանը սոցիալական ոլորտում, որը մշտապէս ընդարձակվում է նորանոր ծրագրերով, արձանագրուած յաջողութիւններին եւ մարտահրավերներին: Այդ ոլորտում Նորին Սրբութիւնը կարեւորել է նաեւ Հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի գործունէութիւնը:
  -   Հասարակութիւն