ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի
խորհրդի յունիսի 2-ի նիստում «ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ապահովագրական
ՍՊԸ-ի դիմումի համաձայն վերաձեւակերպուել է ընկերութեան ոչ կեանքի
ապահովագրութեան լիցենզիան` «Դատական եւ արտադրական ծախսերի
ապահովագրութիւն» դասը հանելով ընկերութեան ապահովագրական
գործունէութեան լիցենզիայից:
Խորհուրդը որոշել է գրաւատան կազմակերպման լիցենզիաներ
տրամադրել «ԳՈՒԴԱՎԻ» ՍՊԸ-ին եւ «ՍՈՒՐԷՆ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին: Արտարժոյթի
առուվաճառքի լիցենզիաներ են տրամադրվել «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին,
անհատ ձեռնարկատէր Տիգրան Սարգսեյանի փոխանակման կէտի թիւ 3
մասնաճիւղին եւ «ԱՐՎԻԷՄ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ին: Վերձեւակերպվել է «Ա/Ձ
Նունէ Աւետիսեան» փոխանակման կէտի արտարժոյթի առուվաճառքի թիւ 717
լիցենզիան:
Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան,
Խորհուրդը հաստատել է «Բանկային աւանդների տարեկան տոկոսային
եկամտաբերության հաշուարկումը» կանոնակարգ 8/02-ը, «Բանկերի,
վարկային կազմակերպութիւնների, ապահովագրական ընկերութիւնների,
ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերութիւնների,
կենտրոնական դեպոզիտարիայի եւ դրամական փոխանցումներ իրականացնող
վճարահաշվարկային կազմակերպութիւնների կողմից տեղեկութիւնների
հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը, «Ապահովագրական ընկերութեան
ներքին հսկողութեան համակարգին ներկայացւող նուազագոյն պահանջները»
կանոնակարգ 3/10-ը, ինչպէս նաեւ ՀՀ ԿԲ յուշադրամների թողարկման
2010-2011թթ.-ի ծրագիրը:
Փոփոխութիւններ են կատարուել «Բանկերի հաշուտւութիւնները,
դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 3-ում եւ
«Վարկային կազմակերպութիւնների հաշուտւութիւնները, դրանց
ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 15-ում: Փոփոխութիւններ
եւ լրացումներ են կատարուել «Ապահովագրական ընկերութիւնների
ակտիւների դասակարգման եւ հնարաւոր կորուստների պահուստների
ձեւաւորման եւ օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ում,
«Ապահովագրական ընկերութիւնների հաշուապահական հաշուառման հաշուային
պլանում», «Ապահովագրական ընկերութիւնների հաշուապահական հաշուառման
հաշուային պլանի կիրառման հրահանգում» եւ «Ապահովագրական
ընկերութիւնների հաշվետվությունների ձեւերը, դրանցում ներառուող
տեղեկատուութիւնը, ներկայացնելու կարգը եւ ժամկէտները» կանոնակարգ
3/04-ում: