Հայաստանում 2008թ.-ին պաշտպանութեան ծախսերը նախորդ տարուայ<br /> համեմատ աճել են 25%-ով<br />


Հայաստանում 2008թ.-ին պաշտպանութեան ծախսերը նախորդ տարուայ
համեմատ աճել են 25%-ով

  • 29-05-2009 19:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում հասարակական կարգի, անվտանգութեան եւ դատական գործունէութեան բնագաւառում 2008թ.-ի պետբիւջէից տրամադրվել է 61,7 մլրդ դրամ: Մայիսի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում 2008թ.-ի պետական բիւջէի կատարման մասին տարեկան հաշուետւութեան նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Յովհաննէս Յունանեանը յայտնեց, որ ոստիկանութեան բնագաւառում իրականացyող 6 ծրագրերի համար տրամադրվել է 27 մլրդ դրամ, որից 20,8 մլրդ-ը` հասարակական կարգի պահպանման ապահովման համար: 2007թ.-ի համեմատ ծախսերն աճել են 12%-ով կամ 2,2 մլրդ դրամով, ինչը, հիմնականում, պայմանաւորուած է աշխատավարձի եւ դրան հաւասարեցուած վճարների աւելացմամբ: Ի պատասխան «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Մարտիրոսեանի հարցի, ոստիկանապետի տեղակալը նշեց, որ տարուայ ընթացքում ձեռք են բերուել ոստիկանութեան համար անհրաժեշտ յատուկ միջոցներ, այդ թւում` վահաններ, մահակներ, սաղաւարտներ, կապի միջոցներ: Մինչեւ ընթացիկ տարուայ սեպտեմբեր ոստիկանութիւնը կունենայ եւս երկու ջրցան մեքենա ի յաւելումն արդէն եղածների, որոնք անսարք վիճակում էին, սակայն նորոգուել են: Ըստ Ազգային անվտանգութեան ծառայութեան պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի, ոլորտին 2008թ.-ին յատկացուած 12,6 մլրդ դրամի ֆինանսավորումը կատարուել է գրեթէ ամբողջութեամբ: 2007 թ.-ի համեմատ ֆինանսավորումն աւելացել է 12%-ով կամ 2,2 մլրդ դրամով: Հիմնականում միջոցներն ուղղուել են համակարգի պահպանման ծախսերին: 4,9 մլն դրամ ուղղուել է կապիտալ շինարարութեանը, այդ թւում` հայ-վրացական սահմանին երկու նոր ուղեկալների կառուցմանը: Ինչպէս լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանգուղազյանը, 2008թ.-ին պաշտպանութան բնագաւառի ծրագրերի համար տրամադրվել է 121,2 մլրդ դրամ: 2007թ.-ի համեմատ այս բնագաւառի ծախսերն աճել են 25,1%-ով:
  -   Տնտեսութիւն