Հայաստանում 2008թ.-ին պաշտպանության ծախսերը նախորդ տարվա<br /> համեմատ աճել են 25%-ով<br />


Հայաստանում 2008թ.-ին պաշտպանության ծախսերը նախորդ տարվա
համեմատ աճել են 25%-ով

  • 29-05-2009 19:32:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում հասարակական կարգի, անվտանգության եւ դատական գործունեության բնագավառում 2008թ.-ի պետբյուջեից տրամադրվել է 61,7 մլրդ դրամ: Մայիսի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում 2008թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը հայտնեց, որ ոստիկանության բնագավառում իրականացվող 6 ծրագրերի համար տրամադրվել է 27 մլրդ դրամ, որից 20,8 մլրդ-ը` հասարակական կարգի պահպանման ապահովման համար: 2007թ.-ի համեմատ ծախսերն աճել են 12%-ով կամ 2,2 մլրդ դրամով, ինչը, հիմնականում, պայմանավորված է աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների ավելացմամբ: Ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հարցի, ոստիկանապետի տեղակալը նշեց, որ տարվա ընթացքում ձեռք են բերվել ոստիկանության համար անհրաժեշտ հատուկ միջոցներ, այդ թվում` վահաններ, մահակներ, սաղավարտներ, կապի միջոցներ: Մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր ոստիկանությունը կունենա եւս երկու ջրցան մեքենա ի հավելումն արդեն եղածների, որոնք անսարք վիճակում էին, սակայն նորոգվել են: Ըստ Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի, ոլորտին 2008թ.-ին հատկացված 12,6 մլրդ դրամի ֆինանսավորումը կատարվել է գրեթե ամբողջությամբ: 2007 թ.-ի համեմատ ֆինանսավորումն ավելացել է 12%-ով կամ 2,2 մլրդ դրամով: Հիմնականում միջոցներն ուղղվել են համակարգի պահպանման ծախսերին: 4,9 մլն դրամ ուղղվել է կապիտալ շինարարությանը, այդ թվում` հայ-վրացական սահմանին երկու նոր ուղեկալների կառուցմանը: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանգուղազյանը, 2008թ.-ին պաշտպանութան բնագավառի ծրագրերի համար տրամադրվել է 121,2 մլրդ դրամ: 2007թ.-ի համեմատ այս բնագավառի ծախսերն աճել են 25,1%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play