Հոկեյի աշխարհի առաջնութեան երրորդ խմբի մրցաշարը կանցկացուի<br /> Երեւանում<br />


Հոկեյի աշխարհի առաջնութեան երրորդ խմբի մրցաշարը կանցկացուի
Երեւանում

  • 21-05-2009 18:12:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնութեան երրորդ խմբի մրցաշարը կանցկացուի Երեւանում` 2010թ ապրիլին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց հոկեյի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրեանը: Այդ մասին որոշումն ընդունուել է մայիսի 9-ին Շուէցարիայում` մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսում: Նման մրցաշար նախկին ԽՍՀՄ հանրապետութիւններից միայն Ռուսաստանում եւ Ուկրաինայում է անցկացուել: Երրորդ խմբի մրցաշարում Հայաստանի հաւաքականի մրցակիցներն են լինելու Մոնղոլիայի, Հիւսիսային Կորեայի եւ Հարավաֆրիկեան Հանրապետութեան ընտրանիները: Յաղթողը իրաւունք կստանայ երրորդից անցնել երկրորդ խումբ:
  -   Սպորտ