Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը երեք տնտեսավարողների տրամադրել է<br /> գրաւատան կազմակերպման լիցենզիաներ<br />


Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը երեք տնտեսավարողների տրամադրել է
գրաւատան կազմակերպման լիցենզիաներ

  • 05-05-2009 17:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 5-ի նիստում փոփոխութիւններ եւ լրացումներ է կատարել «Ներդրումային ծառայութիւններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացւող հաշուտւութիւնները, դրանց ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկէտները» կանոնակարգ 4/03-ում: Լրացում է կատարուել «Հայաստանի Հանրապետութեան տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպութիւնների, օտարերկրեայ բանկերի մասնաճիւղերի յաճախորդների վարկարժանության տեղեկատուական համակարգի` վարկային ռեգիստրի, ստեղծման եւ վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետութեան տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպութիւնների, օտարերկրեայ բանկերի մասնաճիւղերի մասնակցութեան» կարգում: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, խորհրդի որոշմամբ գրաւատան կազմակերպման լիցենզիաներ են տրամադրվել «Ֆաստ-Կրեդիտ», «ԱՐՄԻՍ» եւ «Յուսոյ-Լուսնեակ» ՍՊ ընկերութիւններին: Արտարժոյթի առուվաճառքի իրականացնելու լիցենզիաներ են տրամադրվել «Վ.Ա.Ս. գրուպ» եւ «ՍՓԻՆ ԹՈՓ» ՍՊ ընկերութիւններին: Ուժը կորցրած են ճանաչուել «Արթուր-80» ՍՊԸ-ի գրաւատան կազմակերպման թիւ ԳԳ-Ե123 լիցենզիան, «Թաթարյանի Արս» ՍՊԸ-ի գրաւատան կազմակերպման ԳԳ-Ե 075 լիցենզիան եւ անհատ ձեռնարկատէր Խորէն Խաչատրեանի արտարժոյթի առուվաճառքի թիւ 318 լիցենզիան` նշուած տնտեսվարողների դիմումների համաձայն:
  -   Տնտեսութիւն