Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը երեք տնտեսավարողների տրամադրել է<br /> գրավատան կազմակերպման լիցենզիաներ<br />


Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը երեք տնտեսավարողների տրամադրել է
գրավատան կազմակերպման լիցենզիաներ

  • 05-05-2009 17:16:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 5-ի նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները» կանոնակարգ 4/03-ում: Լրացում է կատարվել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի, ստեղծման եւ վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգում: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության, խորհրդի որոշմամբ գրավատան կազմակերպման լիցենզիաներ են տրամադրվել «Ֆաստ-Կրեդիտ», «ԱՐՄԻՍ» եւ «Հուսո-Լուսնյակ» ՍՊ ընկերություններին: Արտարժույթի առուվաճառքի իրականացնելու լիցենզիաներ են տրամադրվել «Վ.Ա.Ս. ԳՐՈւՊ» եւ «ՍՓԻՆ ԹՈՓ» ՍՊ ընկերություններին: Ուժը կորցրած են ճանաչվել «Արթուր-80» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե123 լիցենզիան, «Թաթարյանի Արս» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 075 լիցենզիան եւ անհատ ձեռնարկատեր Խորեն Խաչատրյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 318 լիցենզիան` նշված տնտեսվարողների դիմումների համաձայն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play