Մարտ ամսին Հայաստանի Ֆինանսների նախարարութիւնը տրամադրել է<br /> շահումով խաղի կազմակերպման երկու լիցենզիա<br />


Մարտ ամսին Հայաստանի Ֆինանսների նախարարութիւնը տրամադրել է
շահումով խաղի կազմակերպման երկու լիցենզիա

  • 09-04-2009 17:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտ ամսին Հայաստանի Ֆինանսների նախարարութիւնը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման երկու լիցենզիա: Նշուած ժամանակահատուածում շահումով խաղի կազմակերպման 5 եւ խաղատան կազմակերպման 2 լիցեզիաներ ուժը կորցրած են ճանաչուել, ինչպէս նաեւ արձանագրուել են 1 խաղատան եւ 10 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողութեան կասեցման համար հիմք հանդիսացող խախտումներ: Մարտ ամսուայ ընթացքում այս ոլորտից գանձուել է 50 մլն դրամ պետական տուրք, որից 25 մլն դրամ` շահումով խաղերի գծով եւ նոյնքան էլ խաղատների գծով: Իսկ 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում գանձուել է 135 մլն դրամ պետական տուրք, այդ թւում 85 մլն դրամ` շահումով խաղերից, 50 մլն դրամ` խաղատներից: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, ապրիլի 1-ի դրութեամբ ուժի մէջ են 116 շահումով խաղի, 12 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:
  -   Տնտեսութիւն