Մարտ ամսին Հայաստանի Ֆինանսների նախարարությունը տրամադրել է<br /> շահումով խաղի կազմակերպման երկու լիցենզիա<br />


Մարտ ամսին Հայաստանի Ֆինանսների նախարարությունը տրամադրել է
շահումով խաղի կազմակերպման երկու լիցենզիա

  • 09-04-2009 17:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտ ամսին Հայաստանի Ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման երկու լիցենզիա: Նշված ժամանակահատվածում շահումով խաղի կազմակերպման 5 եւ խաղատան կազմակերպման 2 լիցեզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, ինչպես նաեւ արձանագրվել են 1 խաղատան եւ 10 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտումներ: Մարտ ամսվա ընթացքում այս ոլորտից գանձվել է 50 մլն դրամ պետական տուրք, որից 25 մլն դրամ` շահումով խաղերի գծով եւ նույնքան էլ խաղատների գծով: Իսկ 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում գանձվել է 135 մլն դրամ պետական տուրք, այդ թվում 85 մլն դրամ` շահումով խաղերից, 50 մլն դրամ` խաղատներից: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, ապրիլի 1-ի դրությամբ ուժի մեջ են 116 շահումով խաղի, 12 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play