Հայաստանի ԿԲ-ն վերաֆինանսաւորման տոկոսադրույքը նուազեցրեց<br /> 0,25%-ով կէտով եւ այն սահմանեց 7,5%<br />


Հայաստանի ԿԲ-ն վերաֆինանսաւորման տոկոսադրույքը նուազեցրեց
0,25%-ով կէտով եւ այն սահմանեց 7,5%

  • 07-04-2009 18:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի ապրիլի 7-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը նուազեցրեց վերաֆինանսաւորման տոկոսադրույքը 0,25%-ով` սահմանելով այն 7,5%: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, 2009թ.-ի մարտին փետրուարի նկատմամբ արձանագրուել է 1,4% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ գնաճը նախորդ ամսուայ նկատմամբ չի փոփոխուել` կազմելով 1%: ՀՀ ԿԲ խորհուրդը փաստել է, որ չնայած ՀՀ դրամի մարտ ամսուայ ընթացքում արձանագրուած արժեզրկմանը` համաշխարհային պահանջարկի կրճատման հետեւանքով ձեւաւորուած արտաքին գնանկումային միջավայրի պահպանման եւ ներքին պահանջարկի շարունակւող նուազման պայմաններում գնաճը ձեւաւորուել է կանխատեսուածից աւելի ցածր մակարդակում: Միաժամանակ, արտաքին պահանջարկի նշանակալի կրճատման, ֆինանսական ներհոսքի թուլացման շարունակւող միտումները եւ առեւտրի պահպանուող անբարենպաստ պայմաններն անդրադարձել են տնտեսական անկման տեմպերի արագացման վրայ: Խորհուրդը միակարծիք է, որ ձեւաւորուած ու կանխատեսւող մակրոտնտեսական զարգացումների պայմաններում, գնաճի նպատակի իրագործման եւ տնտեսական ակտիվությանն աջակցելու խնդիրների խելամիտ համադրումը ենթադրում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականութեան իրականացում: Այս առումով առաւել արդիւնաւէտ է համարուել տոկոսադրույքների նուազեցման եւ փողի ծաւալային ընդլայնման համակցումը:
  -   Տնտեսութիւն