Հայաստանի ԿԲ-ն «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ»-ին տրամադրել է<br /> «ՄԱՆԻ ԳՐԱՄ», «Արդշինինվեսբանկ»-ին` «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» եւ<br /> «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգերում<br


Հայաստանի ԿԲ-ն «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ»-ին տրամադրել է
«ՄԱՆԻ ԳՐԱՄ», «Արդշինինվեսբանկ»-ին` «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» եւ
«ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգերում
  • 07-04-2009 15:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 7-ի նիստում հաստատել է «Կարգաւորւող շուկայի օպերատորի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակւող տեղեկութիւնների ծաւալը եւ հրապարակման կարգը» կանոնակարգ 5/06-ը: Փոփոխութիւններ եւ լրացումներ են կատարուել «Բանկերի կողմից աւանդների եւ աւանդատուների վերաբերեալ տեղեկատուական էլեկտրոնային համակարգի վարման եւ տուեալների պահպանման կարգ»-ում եւ «Հայաստանի Հանրապետութեան տարածքում արտարժոյթի առուվաճառքի սակարկութիւնների կազմակերպման լիցենզավորումը, կարգաւորումը եւ վերահսկողութիւնը» կանոնակարգ 11-ում: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, Խորհուրդը նաեւ որոշել է վերաձեւակերպել «ԳՐ-ԱՎ-ՄՈ» ՍՊԸ գրաւատան լիցենզիան: Արտարժոյթի առուվաճառքի լիցենզիա է տրամադրվել «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի թիւ 6 մասնաճիւղին, իսկ «ՊՐՈՖՖԻՆԱՆՍ» ՓԲԸ-ին` գրաւատան կազմակերպման լիցենզիա: ԿԲ կառավարման բարձրագոյն մարմնի որոշմամբ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգում ու «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին` «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» եւ «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգերում մասնակցութեան թույլտվություններ են տրամադրվել: Ուժը կորցրած են ճանաչուել «Գլոբփեյմենթս» ՍՊԸ-ի (լիցենզիա թիւ 11) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպութեան գործունէութեան իրականացման լիցենզիան եւ «Յարութ-Յակոբ» ՍՊԸ-ի գրաւատան կազմակերպման թիւ ԳԳ-Ե130 լիցենզիան` նշուած սուբյեկտների դիմումների համաձայն: Բացի այդ, ԿԲ խորհուրդը որոշել է հրապարակել ՀՀ ԿԲ 2008թ. «Տարեկան վիճակագրական տեղեկագիրը»:
  -   Տնտեսութիւն