Հայաստանի ԿԲ-ն «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ»-ին տրամադրել է<br /> «ՄԱՆԻ ԳՐԱՄ», «Արդշինինվեսբանկ»-ին` «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» եւ<br /> «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում<br


Հայաստանի ԿԲ-ն «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ»-ին տրամադրել է
«ՄԱՆԻ ԳՐԱՄ», «Արդշինինվեսբանկ»-ին` «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» եւ
«ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում
  • 07-04-2009 15:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 7-ի նիստում հաստատել է «Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկությունների ծավալը եւ հրապարակման կարգը» կանոնակարգ 5/06-ը: Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Բանկերի կողմից ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման եւ տվյալների պահպանման կարգ»-ում եւ «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը եւ վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության, Խորհուրդը նաեւ որոշել է վերաձեւակերպել «ԳՐ-ԱՎ-ՄՈ» ՍՊԸ գրավատան լիցենզիան: Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է տրամադրվել «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի թիվ 6 մասնաճյուղին, իսկ «ՊՐՈՖՖԻՆԱՆՍ» ՓԲԸ-ին` գրավատան կազմակերպման լիցենզիա: ԿԲ կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում ու «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին` «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» եւ «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություններ են տրամադրվել: Ուժը կորցրած են ճանաչվել «Գլոբփեյմենթս» ՍՊԸ-ի (լիցենզիա թիվ 11) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գործունեության իրականացման լիցենզիան եւ «Հարութ-Հակոբ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե130 լիցենզիան` նշված սուբյեկտների դիմումների համաձայն: Բացի այդ, ԿԲ խորհուրդը որոշել է հրապարակել ՀՀ ԿԲ 2008թ. «Տարեկան վիճակագրական տեղեկագիրը»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play